Uncategorized

Հեռուստատեսություն. դեռահասի ընկե՞րն է, թե՞ թշնամին

Այսօր հեռուստատեսությունը զվարճանքի ամենատարածած ձևերից է`էժան, հարմար և հեշտ ձեռքբերովի: Հեռուստատեսության ալիքների ու ծրագրերի բազմազանությունը գրեթե անսահմանափակ է. թվում է, թե բոլորն իրենց հետաքրքրող որևէ բան կգտնենայնտեղ: Բայց իր հայտնագործումից՝ 1920-ականներից ի վեր հեռուստատեսությունն ամենաքննարկվող թեմաներից մեկն է եղել: Արդյո՞ք հեռուստատեսությունը մեր ընկե՞րն է, թե՞ թշնամին

Հեռուսատացույց դիտելը ժամանակակից դեռահասների համար ժամանցի ամենահայտնի ձևերից է: Այն ամենը, ինչ պիտի անեք, բազկաթոռին հարմարավետ տեղավորվելն ու հեռուստացույցը միացնելն է: Միլլիոնավոր ընտանիքներ իրենց երեկոներն անցկացնում են կապույտ էկրանի առջև: Մարդիկ դիտում են հաղորդումներ կամ ֆիլմեր, քննարկում վերջին նորությունները և վայելում իրենց մտերիմների ու սիրելիների հետ անցկացրած ժամանակը: Դժվար է գերագնահատել համախմբված ընտանիքի նշանակությունը դեռահասի համար,  իսկ հեռուստատեսությունն ընտանիքին միասին հավաքելու ձևերից մեկն է:

Բոլորը չէ, որ նույն հետաքրքրություններն ունեն: Ոմանք սիրում են ֆուտբոլ դիտել, իսկ մյուսները նախընտրում են սերիալներ կամ կատակեգություններ: Այսօր շատ սովորական է տանը մի քանի հեռուստացույց ունենալը, որպեսզի ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարողանա վայելել իր սիրելի հաղորդումը և ինքն իր հետ մենակ մնալու մի փոքր ժամանակ ունենա:

Հեռուստատեսությամբ հեռարձակվող ծրագրերն այսօր գրեթե անսահմանափակ են: Դրանցից մի քանիսն իսկապես օգտակար են դեռահասների համար: Կան հեռուստաալիքներ, որոնք կրթական ծրագրեր և վավերագրական ֆիլմեր են ցուցադրում: Մարզական և երաժշտական հաղորդումները, նորությունները օգնում են մեզ ժամանակից հետ չմնալ:

Չնայած որոշ առավելություններին, հեռուսատատեսությունը շատ վտանգներ է բերում դեռահասների կյանք։ Եվ ամենասարսափելի վտանգներից մեկն այն է, որ այն ինչ-որ առումով փոխարինում է իրական կյանքին: Հեռուստացույցով ֆուտբոլային մրցախաղ դիտելը բավականին հետաքրքիր է, բայց ավելի օգտակար է ընկերների հետ ֆուտբոլ խաղալը:
Կյանքը, որը հեռուստացույցով են ցուցադրում, հաճախ լի է լինում բռնությամբ և չարիքներով: Բացառությամբ որոշ իսկապես լավ հաղորդումների, էկրանը լեցուն է լինում դաժան ու նույնիսկ գռեհիկ տեսարաններով, անօգուտ սերիալներով և անմիտ ու երկար զրույցներով «թոք-շոու»-ներով: Շատ հաճախ հեռուսատատեսությունը խլում է մեծ մասն այն ժամանակի, որը կարող էր օգտագործվել կենդանի շփման կամ անհրաժեշտ հանգստի վա:

Այսպիսով, հեռուստատեսությունը դեռահասի ընկե՞րն է, թե՞ թշնամին:
Հեռուստատեսությունը դուռ է բացում ձեր հյուրասենյակից դեպի ամբողջ աշխարհը, և դո´ւք պիտի որոշեք, թե ինչը թույլ տաք, որ մուտք գործի ձեր կյանք:

 

Թարգմանությունը Գոհար Գաբրիելյանի

Խմբագիր Գայանե Թերզյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s