Uncategorized

Լեգենդ առաջին գինու մասին

Մի քանի տարի առաջ Հայաստանում՝ Արենի քարանձավում, հնագետները հայտնաբերեցին գինեգործական հնձան, որն ուներ ավելի քան 6000 տարվա պատմություն։ Այնտեղ հայտնաբերվեցին նաև խաղող տրորելու մեծ ամաններ, խմորման համար կարասներ, գինի խմելու թասեր, որոնք ստեղծվել էին մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում։ Խաղողի կորիզների, տրորած խաղողի մնացորդների, տասնյակ խաղողի վազերի չորացած ցողունների հետազոտությունները  ցույց տվեցին, որ հին գինեգործները գինու արտադրության համար օգտագործել են խաղողի նույն տեսակները, ինչ այսօր՝ Vitis vinifera, որտեղ «Vita» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է կյանք։ Ըստ ավանդության՝ գինեգործությունն այս տարածքում սկսվել է  Նոյ նահապետի ժամանակներից, որի մասին հայկական մի հետաքրքիր լեգենդ կա։
Շարունակել կարդալ “Լեգենդ առաջին գինու մասին”

Թարգմանություններ

Տասը փաստ Հայաստանի մշակույթի մասին

Հայաստանի մշակույթի մասին փաստերն անհաշիվ են: Դրանք Հայաստանը դարձնում են  շատ յուրօրինակ, առանձնահատուկ և աշխարհի պարտադիր այցելության երկրներից մեկը:

Երբ որևէ երկրի անուն եք լսում, ի՞նչ եք մտածում առաջին հերթին:
Գիտենք, որ մարդկանց մեծ մասին առանձնապես չեն հետաքրքրում քաղաքականությունը, տնտեսությունն ու նման այլ ձանձրալի բաները: Մարդիկ սովորաբար ավելի շատ մշակույթի և սովորույթների մասին են ուզում իմանալ: Ինչպիսի՞ երկիր է դա, ի՞նչ են սիրում մարդիկ, ի՞նչ յուրահատուկ բան կա այդ երկրում: Շարունակել կարդալ “Տասը փաստ Հայաստանի մշակույթի մասին”