Uncategorized

 Սեղանի շուրջ` ճապոնացի երեխաների հետ 

Շարունակում ենք հատվածներ ներկայացնել Քրիստինա Գրոս-Լոյի՝ «Դաստիարակության գաղտնիքներ ամբողջ աշխարհից» գրքից։ 

Թարգմանում են քոլեջի նախադպրոցական կրթության հեռավար բաժնի ուսանողները

                   Ճապոնիա տեղափոխվելուց առաջ մենք մի քանի անգամ այցելել էինք Տոկիո և հյուրընկալվել ընկերուհուս: Յուրին երկու երեխայի մայր էր, սրտաբաց և կենսուրախ մի կին, որն իր փոքրիկ խոհանոցում հրաշքներ էր գործում ամենապարզ մթերքներից: Ամեն օր ճաշին մենք ուտում էինք ապխտած թյունոսի շերտերով միսո-ապուր։ Հետո ես ինձ հետ ԱՄՆ տարա խոհանոցային պարագաների հավաքածու և Թյունոսի շերտերի մի հսկայական կապ, որ այդ ապուրը պատրաստեմ նաև տանը: Մեկուկես տարեկան որդիս՝ Դենիելը, պարզապես պաշտում էր այդ ապուրը և ամեն անգամ դատարկ ափսեն ձեռքին լուռ մոտենում եր Յուրիին`հավելյալ բաժնի համար:  Շարունակել կարդալ ” Սեղանի շուրջ` ճապոնացի երեխաների հետ “

Uncategorized

Բիբլիոթերապիա. «Հոգու դեղատուն» 

02a

Գրքեր կարդալու դրական ազդեցության մասին բոլորը գիտեն։ Ընթերցանությունը զարգացնում է մարդուն, հասունացնում, դարձնում ավելի խելացի։ Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ գեղարվեստական գրքերը նաև հոգեբանական ազդեցություն են թողնում և ընթերցանությունը հոգեբաններն օգտագործում են որպես հոգեթերապևտիկ մեթոդ: Շարունակել կարդալ “Բիբլիոթերապիա. «Հոգու դեղատուն» “

Uncategorized

Սովորում ենք հաճույքով ուտել

Իտալական դպրոցներում ֆրանսիական դպրոցներին նման մոտեցում է կիրառվում: Կանադուհի Ջենը, որը երկու երեխաների մայր է, մի քանի տարի ապրում էր Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող մի փոքրիկ քաղաքում: Շարունակել կարդալ “Սովորում ենք հաճույքով ուտել”

Uncategorized

ՍՆՆԴԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեշտ գործ չէ երեխաներին ճիշտ սնվել սովորեցնելը, այն պահանջում է համբերություն, ինքնատիրապետում, որոշ չափով նաև երևակայություն: Եվ այս խնդիրը ծնողները չեն կարող հաղթահարել առանց շրջապատող մարդկանց աջակցության։ Ճապոնիայում սննդի հարցերում երեխաներին լուսավորելու պատասխանատվությունը միայն ընտանիքի վրա չի դրվում։ Շարունակել կարդալ “ՍՆՆԴԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ”

Uncategorized

Սովորում ենք հաճույքով ուտել

 

18928125_641208542751045_131988394_nՖրանսիացիները, ինչպես և ճապոնացիները, շատ լուրջ են վերաբերվում երեխաների՝ ճիշտ սնվելու սովորություններին: «Ֆրանսիացի ծնողները երեխաների առողջ սնունդը կարևորում են նույնքան, որքան կարդալ իմանալը կամ գիշերանոթից օգտվելը»,- գրում է Կարեն Լե բիյոնը իր՝ «Ֆրանսիացի երեխաներն ուտում են ամեն ինչ. ձեր երեխաները նույնպես կարող են» գրքում: Շարունակել կարդալ “Սովորում ենք հաճույքով ուտել”

Uncategorized

Տասներկու կանոն կյանքի համար 

 

Նատալյա Գրեյս

Erarta_graysn2_2

Հոգեբան, բիզնեստրեներ Նատալյա Գրեյսը մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում նաև՝

«Գրեյսի օրենքները» նշանավոր գրքի, որտեղ նա փորձել է ձևակերպել կյանքի նկատմամբ վերաբերմունքի որոշակի կանոններ։

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ մեր ուսանողների թարգմանությամբ։  Շարունակել կարդալ “Տասներկու կանոն կյանքի համար “

Uncategorized

Նամակ Սանտա Կլաուսից

Մարկ Տվեն

Սուրբ Նիկոլասի պալատը լուսնի վրա

Սուրբ Ծննդյան առավոտ

Սիրելի Սյուզի Կլեմենս.
Ես ստացել և կարդացել եմ բոլոր նամակները, որոնք դու և փոքր քույրիկդ գրել եք ինձ… Ես կարող եմ կարդալ քո և փոքրիկ քրոջդ խզբզոցն ու զարմանահրաշ նշաններով գրածը առանց որևէ դժվարության։ Սակայն ինձ համար դժվար է կարդալ այն նամակները, որոնք ձեր թելադրանքով գրել են մայրիկն ու դայակը, որովհետև ես օտարերկրացի եմ և անգլերեն լավ չեմ կարողանում ընթերցել։ Կտեսնես, որ ես ոչ մի սխալ չեմ արել այն նվերների հարցում, որոնք դու և քույրդ պատվիրել էիք ձեր անձնական նամակներում: Ես կեսգիշերին իջա ձեր ծխնելույզով, երբ դուք քնած էիք ու դրանք բոլորն ինքս բաժանեցի ու նաև համբուրեցի երկուսիդ էլ… Սակայն… այնտեղ կային… մեկ կամ երկու փոքր պատվերներ, որոնք ես չկարողացա կատարել, քանի որ նվերները սպառվեցին… Շարունակել կարդալ “Նամակ Սանտա Կլաուսից”