Uncategorized

Օտար լեզուները մասնագիտական կրթության մեջ
Մասնագիտական ուսումնական հաստատություններում, ի տարբերություն հանրակրթության, օտար լեզուների ուսուցումը պետք է նպատակաուղղված լինի ոչ միայն օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացմանը, այլ նաև մասնագիտական ոլորտում և մասնագիտական թեմաներով օտար լեզվով շփման, հաղորդակցման հմտությունների ձևավորմանը։ Ոչ պակաս կարևոր են նաև օտարալեզու մասնագիտական գրականությունից օգտվելու կարողությունները։

Այստեղ մասնագիտական առարկաների ուսուցումը պետք է զուգակցվի մասնագիտական ոլորտում օտար լեզուների ուսուցմամբ: Իսկ սա նշանակում է համագործակցություն և ինտեգրված ուսուցում մասնագիտական, արհեստագործական առարկաների հետ։

Այլալեզու հաղորդակցական կարողություններն (ունկնդրել, խոսել, կարդալ և գրել) այս պարագայում ծառայում են նաև որպես տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու համար միջոց:

Օտար լեզուների գործնական, կիրառական ուսուցումը հնարավորություն է տալիս սովորողներին մասնագիտական հարցերի մասին խոսել նաև օտար լեզուներով, ինչպես նաև զանազան հետազոտական աշխատանքներ իրականացնել։

 

Uncategorized

Լեգենդ առաջին գինու մասին

Մի քանի տարի առաջ Հայաստանում՝ Արենի քարանձավում, հնագետները հայտնաբերեցին գինեգործական հնձան, որն ուներ ավելի քան 6000 տարվա պատմություն։ Այնտեղ հայտնաբերվեցին նաև խաղող տրորելու մեծ ամաններ, խմորման համար կարասներ, գինի խմելու թասեր, որոնք ստեղծվել էին մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում։ Խաղողի կորիզների, տրորած խաղողի մնացորդների, տասնյակ խաղողի վազերի չորացած ցողունների հետազոտությունները  ցույց տվեցին, որ հին գինեգործները գինու արտադրության համար օգտագործել են խաղողի նույն տեսակները, ինչ այսօր՝ Vitis vinifera, որտեղ «Vita» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է կյանք։ Ըստ ավանդության՝ գինեգործությունն այս տարածքում սկսվել է  Նոյ նահապետի ժամանակներից, որի մասին հայկական մի հետաքրքիր լեգենդ կա։
Շարունակել կարդալ “Լեգենդ առաջին գինու մասին”

Թարգմանություններ

Տասը փաստ Հայաստանի մշակույթի մասին

Հայաստանի մշակույթի մասին փաստերն անհաշիվ են: Դրանք Հայաստանը դարձնում են  շատ յուրօրինակ, առանձնահատուկ և աշխարհի պարտադիր այցելության երկրներից մեկը:

Երբ որևէ երկրի անուն եք լսում, ի՞նչ եք մտածում առաջին հերթին:
Գիտենք, որ մարդկանց մեծ մասին առանձնապես չեն հետաքրքրում քաղաքականությունը, տնտեսությունն ու նման այլ ձանձրալի բաները: Մարդիկ սովորաբար ավելի շատ մշակույթի և սովորույթների մասին են ուզում իմանալ: Ինչպիսի՞ երկիր է դա, ի՞նչ են սիրում մարդիկ, ի՞նչ յուրահատուկ բան կա այդ երկրում: Շարունակել կարդալ “Տասը փաստ Հայաստանի մշակույթի մասին”

Uncategorized

Հեռուստատեսություն. դեռահասի ընկե՞րն է, թե՞ թշնամին

Այսօր հեռուստատեսությունը զվարճանքի ամենատարածած ձևերից է`էժան, հարմար և հեշտ ձեռքբերովի: Հեռուստատեսության ալիքների ու ծրագրերի բազմազանությունը գրեթե անսահմանափակ է. թվում է, թե բոլորն իրենց հետաքրքրող որևէ բան կգտնենայնտեղ: Բայց իր հայտնագործումից՝ 1920-ականներից ի վեր հեռուստատեսությունն ամենաքննարկվող թեմաներից մեկն է եղել: Արդյո՞ք հեռուստատեսությունը մեր ընկե՞րն է, թե՞ թշնամին Շարունակել կարդալ “Հեռուստատեսություն. դեռահասի ընկե՞րն է, թե՞ թշնամին”

Uncategorized

Յանուշ Կորչակ «Անլուրջ մանկավարժություն»

Իմ խորհուրդները

Մարդիկ զարմանում են ու նեղանում, որ կարծես թե բժիշկ ես, բայց չես ուզում խորհուրդներ տալ: Ի՞նչ անել. եթե գիտեմ ինչ դեղ տամ, բայց չգիտեմ, թե ինչ  հիվանդություն է, եթե գիտեմ հիվանդությունը, բայց չգիտեմ՝ ինչպես բուժեմ: Գիտեմ, բայց չգիտեմ՝ ինչքան ու երբ, նախքան ճա՞շը, թե՞ հետո, կաթո՞վ թե՞ քաղցր օշարակով: Արդեն գիտեմ և գրել եմ, իսկ մայրի՞կը. բարդություններ  չե՞ն լինի, օրինակ թոքախտ չի՞ զարգանա: Այդ պահին ես ասում եմ (հանգստացնելու համար)՝թոքա՞խտ: Հազիվ թե թոքախտ լինի, իսկ եթե այդպես լինի, տարիքի հետ կվերանա: Շարունակել կարդալ “Յանուշ Կորչակ «Անլուրջ մանկավարժություն»”

Uncategorized

Սոցիալական ցանցերը մեր կյանքում

Վերջին տարիներին սոցիալական մեդիան հիմնովին ինտեգրվել է մեր առօրյա կյանք: «Սոցիալական մեդիա» գաղափարն ինքնին մի քանի հասկացություն է ներառում. բլոգներ, էլեկտրոնային ամսագրեր, ֆորումներ, զրուցարաններ (չատ), ծանոթությունների կայքեր և, իհարկե, սոցիալական ցանցեր: Ըստ էության դրանք բոլորը հեռակա հաղորդակցության, այսինքն՝ տարբեր տեսակի տեղեկատվության փոխանակման հարթակներ են. տեքստային հաղորդագրություններ, երաժշտություն, լուսանկարներ և տեսանյութեր: Շարունակել կարդալ “Սոցիալական ցանցերը մեր կյանքում”

Uncategorized

Երևանը 110 տարի առաջ

timthumb

Վերջերս մի շատ հետաքրքիր գիրք հայտնվեց մեր սեղանին։ Զբոսաշրջային ուղեցույց Կովկաս այցելողների համար, որը լույս էր տեսել 1906 թվականին, Օդեսայում։ (Григорiй Москвичъ “Иллюстрированный  практический путеводитель по Кавказу”)։ Զբոսաշրջային այս ուղեցույցում տեղեկություններ կային նաև Հայաստանի մասին. Դիլիջանի, Սևանի, Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի։
Որոշեցինք մեր՝ «Աբովյան-Աստաֆյան փողոցի պատմությունը» նախագծի շրջանակում թարգմանել Երևանի, մասնավորապես Աստաֆյան փողոցի մասին հատվածը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Շարունակել կարդալ “Երևանը 110 տարի առաջ”

Uncategorized

ԱՀԱԲԵԿԻՉԸ

Բրենդան Դան

aid289900-v4-728px-Stop-Being-a-Bully-Step-5-Version-2

Քեյը մեկ այլ հաղորդագրություն ստացավ, երբ դուրս էր գալիս տանից դպրոց գնալու համար։
Անծանոթ համար. «Դու շատ տգեղ ես»:

Հեռախոսը դրեց գրպանը և գնաց դեպի ավտոբուսի կանգառ: Հիմա արդեն ամեն օր հաղորդագրություն էր ստանում: Ո՞վ էր։ Ինչո՞ւ էր դա անում: Հեռախոսը ծլնգաց: Շարունակել կարդալ “ԱՀԱԲԵԿԻՉԸ”

Uncategorized

 Սեղանի շուրջ` ճապոնացի երեխաների հետ 

Շարունակում ենք հատվածներ ներկայացնել Քրիստինա Գրոս-Լոյի՝ «Դաստիարակության գաղտնիքներ ամբողջ աշխարհից» գրքից։ 

Թարգմանում են քոլեջի նախադպրոցական կրթության հեռավար բաժնի ուսանողները

                   Ճապոնիա տեղափոխվելուց առաջ մենք մի քանի անգամ այցելել էինք Տոկիո և հյուրընկալվել ընկերուհուս: Յուրին երկու երեխայի մայր էր, սրտաբաց և կենսուրախ մի կին, որն իր փոքրիկ խոհանոցում հրաշքներ էր գործում ամենապարզ մթերքներից: Ամեն օր ճաշին մենք ուտում էինք ապխտած թյունոսի շերտերով միսո-ապուր։ Հետո ես ինձ հետ ԱՄՆ տարա խոհանոցային պարագաների հավաքածու և Թյունոսի շերտերի մի հսկայական կապ, որ այդ ապուրը պատրաստեմ նաև տանը: Մեկուկես տարեկան որդիս՝ Դենիելը, պարզապես պաշտում էր այդ ապուրը և ամեն անգամ դատարկ ափսեն ձեռքին լուռ մոտենում եր Յուրիին`հավելյալ բաժնի համար:  Շարունակել կարդալ ” Սեղանի շուրջ` ճապոնացի երեխաների հետ “

Uncategorized

Բիբլիոթերապիա. «Հոգու դեղատուն» 

02a

Գրքեր կարդալու դրական ազդեցության մասին բոլորը գիտեն։ Ընթերցանությունը զարգացնում է մարդուն, հասունացնում, դարձնում ավելի խելացի։ Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ գեղարվեստական գրքերը նաև հոգեբանական ազդեցություն են թողնում և ընթերցանությունը հոգեբաններն օգտագործում են որպես հոգեթերապևտիկ մեթոդ: Շարունակել կարդալ “Բիբլիոթերապիա. «Հոգու դեղատուն» “

Uncategorized

Սովորում ենք հաճույքով ուտել

Իտալական դպրոցներում ֆրանսիական դպրոցներին նման մոտեցում է կիրառվում: Կանադուհի Ջենը, որը երկու երեխաների մայր է, մի քանի տարի ապրում էր Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող մի փոքրիկ քաղաքում: Շարունակել կարդալ “Սովորում ենք հաճույքով ուտել”